ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
12.04.2013 | 00:52

...թե որևէ մեկը լուրջ չի վերաբերվում Անդրիաս Ղուկասյանին։ Նաև այն շրջապատում, որը նրան հասունացրել է, որպես պայքարի գիտակի: Ի դեպ, ոմանք պնդում են, թե նրա նախնիները եղել են մենշևիկներ: Նա ընդամենը ֆասադ էր, որը պետք է չբացահայտվեր, թե ինչ է անում, ումով է անում: Սակայն վերջին օրը հանդես բերած նրա արագահաս վարքագիծը, որով արդեն շատերի համար բացահայտվել է, թե ինչու է նա Րաֆֆու կողքին, առաջացրել է նրա «բոսերի» դժգոհությունը. վերջիններս նախ փորձում են «տղային» ռեաբիլիտացնել, ապա և նոր ֆասադ տեղադրել ժողովրդի «համար»:

Դիտվել է՝ 1859

Մեկնաբանություններ